Վանաձորում շտապօգնության բժիշկն ու վարորդը հրդեհվող տնից փրկել են տանտիրոջը

Վանաձորում շտապօգնության բժիշկն ու վարորդը հրդեհվող տնից փրկել են տանտիրոջը

PanARMENIAN.Net - Վանաձորում շտապօգնության բրիգադի բժիշկը և վարորդը հրդեհվող բնակարանից դուրս են բերել տան տիրոջը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը: Վերջիններս վտանգելով իրենց կյանքը` պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն»,- գրել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Գրիգորյանը և Տիգրան Աղաբեկյանին՝ անձնուրաց աշխատանքի համար՝ նշելով, որ նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---