Նիդերլանդները մտադիր են հրաժարվել Հոլանդիա անվանումից

Նիդերլանդները մտադիր են հրաժարվել Հոլանդիա անվանումից

PanARMENIAN.Net - Նիդերլանդների իշխանությունները որոշել են ազգային ռեբրենդինգ անել և լիովին հրաժարվել Հոլանդիա անվանումից: Երկրի միջազգային իմիջի փոփոխմանը միտված արշավը, որը համաձայնեցված է կառավարության, գործարարների և զբոսաշրջության խորհրդի հետ, կգործարկվի մինչև տարեվերջ:

Ըստ հաստատված ծրագրի, Նիդերլանդներ անվանումը կդառնա երկրի պաշտոնական բրենդը Եվրատեսիլում 2020-ի մայիսին, իսկ հետո՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ազգային ֆուտբոլի թիմը, որը հաճախ հոլանդական էին անվանում, այժմ բացառապես նիդերլանդական կկոչվի, գրում է «Վեդոմոստին» The Guardian-ի վրա հղումով:

Հոլանդիա անվանումը զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է թմրանյութերի և «Կարմիր լապտերների» թաղամասի հետ, պարզաբանում է The Guardian-ը երկրի ԱԳՆ վրա հղումով: Վերանվանման նպատակն է ներկայացնել Նիդերլանդները որպես բաց, ինովացիոն և ներառական պետություն և դրանով իսկ խթանել արտահանումը, զբոսաշրջությունն ու սպորտի զարգացումը:

Հոլանդիա են կոչվում Նիդերլանդների 2 գավառները, որոնք տնտեսապես և արդյունաբերորն ամենազարգացածներն էին և մեծ ճանաչում էին ստացել երկրի սահմաններից դուրս: Երկիրը պաշտոնապես Նիդերլանդներ է անվանակոչվել Վատերլոյի 1815թ. ճակատամարտից անմիջապես հետո, որտեղ Նապոլեոնը պարտություն կրեց:

.

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---