Ջոնսոն. Բրիտանիան չի մնա ԵՄ-ում հոկտեմբերի 31-ից հետո 7 հոկտեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում չպետք է «սխալմամբ» կարծեն, թե Մեծ Բրիտանիան կմնա միավորման կազմում հոկտեմբերի 31-ից հետո: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում: Ջոնսոնը կոչ է արել Մակրոնին ջանքեր գործադրել, այնուամենայնիվ, Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար: Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, ասել է Ջոնսոնին, որ ԵՄ-ում մտադիր են սեղմ ժամկետում որոշել, թե հնարավոր է արդյոք համաձայնագիր կնքել Լոնդոնի հետ, գրում է Deutsche Welle-ն: «Միշել Բարնյեի գլխավորած թիմի հետ բանակցությունները պետք է կտրուկ ինտենսիֆիկացնել, որպեսզի մինչև շաբաթվա վերջը որոշում կայացվի համաձայնագրի մասին, որը կհամապատասխանի ԵՄ բազային հիմքերին»,-ասել է Մակրոնը: Ավելի վաղ նույն օրը The Sunday Times-ը գրել էր, որ Ջոնսոնը լի է վճռականությամբ՝ ինչ գնով ուզում է հասնել Brexit-ի և կտրականապես մտադիր չէ հրաժարական տալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |