ԵՄ-ն զարգացնելու է քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը սեւծովյան տարածաշրջանի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը շահագրգռված է սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական եւ տնտեսական երկխոսության զարգացման մեջ եւ զարգացնելու է ողջ տարածաշրջանի տնտեսական ինտեգրումը: ԵՄ-ն ցանկանում է կիսել կազմակերպության արժեքներն ու սկզբունքները այդ տարածաշրջանի գործընկերների հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիր» ասուլիսի ժամանակ հայտնել է ֆրանսիական Պանթեոն-Ասսաս համալսարանի ավագ գիտական աշխատակից Ստեֆան Դոլերին: Նրա խոսքերով, ԵՄ-ն հետաքրքրված է կասպիական եւ սեւծովյան ռեսուրսներով, հատկապես, էներգետիկ ռեսուրսներով: «ԵՄ-ն շարունակելու է աշխատել եւ համագործակցել սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ, մասնավորապես պետական կառավարման, տնտեսության, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում»,- նկատել է Ստեֆան Դոլերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---