Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը

Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք ՀՀ-ն 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---