Քոչարյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկ չի հայտնի

Քոչարյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկ չի հայտնի

PanARMENIAN.Net - Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էերկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Այս մասին որոշումը Դանիբեկյանը հայտնել է Քոչարյանի գործով հերթական դատական նիստին:

Պաշտպան Հայկ Ալումյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մեկնաբանել էր՝ որպես պատճառ նշելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակել՝ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Մարտի 1-ի գործով մեղադրյալների թվում են նաև ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---