ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Քերոլայն Ֆլինտի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, մասնավորապես Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ համագործակցությունը ԵՀՔ շրջանակներում: Նալբանդյանն ու Ֆլինտը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:



Նույն օրը` կեսօրին, Հայաստանի արտգործնախարարն այցելել է նաեւ Միացյալ Թագավորության Լորդերի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել հայ-բրիտանական համակուսակցական բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ճաշ են հրավիրել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Հանդիպմանը ներկա էին Միացյալ Թագավորության երեք հիմնական` լեյբորիստական, պահպանողական, լիբերալ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Բրիտանացի խորհրդարանականների հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կեւորություն է տալիս խորհրդարաններին` որպես ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ կամուրջներ կառուցող մարմինների: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:



Նախատեսված են նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), նրա հարցազրույցը BBC ռադիոկայանին, հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ՄԹ կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---