Քանյե Ուեսթը՝ Քարդաշյանի հետ ծանոթության մասին. Մագնիսական հակում զգացի 8 հոկտեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես են զարգացել իր հարաբերությունները կնոջ՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Նա ասել է, որ մագնիսական հակում է զգացել, երբ առաջին անգամ տեսել է Քիմին: «Ամեն անգամ, երբ ես նրա կողքին էի, կամ տեսնում էի նրան, զգում էի, որ նրա էներգիան մագնիսի պես ձգում է ինձ»,-ասել է ռեփերը: Նա խոստովանել է, որ շրջապատի մարդիկ խորհուրդ էին տալիս հեռու մնալ Քիմից, գրում է «Միր 24»-ը E!News-ի վրա հղումով: «Ինձ ասում էին՝ դու չես կարող նրա հետ լինել, նա ռեալիթի շոուի աստղ է, նա կկործանի քո կարիերան: Իսկ ես պատասխանեցի, որ ինձ համար միևնույն է, որովհետև սիրում եմ նրան»,-ասել է Ուեսթը: Նա իր կնոջը բնութագրել է որպես սիրող, լավ, համարձակ ու ուժեղ կին: Քիմ Քարդաշյանն իր հերթին նույնպես հիշել է ամուսնու հետ ծանոթությունը: Ըստ նրա, նրանք առաջին անգամ հանդիպել են դեռևս 2002-ին: «Քանյեն բոլորին հարցնում էր իմ մասին, բայց նրան ասում էին, որ ես ընկեր ունեմ: Մենք Քանյեի հետ աստիճանաբար սկսեցինք շփվել, իսկ հետո մեր կյանքերը միահյուսվեցին»,-ասել է Քիմը: Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնացել են 2014-ին: Նրանք 4 երեխա ունեն՝ Նորթը, Փսալմը, Սեյնթը և Չիկագոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |