Պատրիկ Դեվեջյան` Ֆրանսիայի արդարադատության հաջորդ նախարա՞ր

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Հանուն ազգային շարժման» կուսակցության (UMP) նախագահ Պատրիկ Դեվեջյանը կարող է դառնալ երկրի արդարադատության նախարար` նախարարների գրասենյակում առաջիկա փոփոխությունների արդյունքում այդ պաշտոնում փոխարինելով Ռաշիդա Դատիին: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի վարչապետի օրոք խորհրդարանի հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար, երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի մտերիմ ընկեր Ռոջեր Կարուչին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---