ՆԱՏՕ-ն շարունակելու է IPAP-ի շրջանակներում համագործակցել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում, քանի որ մենք տեսնում ենք հանրապետության մոտեցումն այդ համագործակցությանը»,- այսօր Երեւանում կայացած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիր» ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի Միջազգային շտաբի Եվրոատլանտյան ինտեգրման եւ գործընկերության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնիեչկան: «Երբ ՆԱՏՕ-ն սկսեց համագործակցել Հայաստանի հետ IPAP շրջանակներում, շատերը կասկածում էին դրա արդյունավետության մեջ, քանի որ գտնում էին, որ այն կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ երկիրը ձգտում է դառնալ Ալյանսի անդամ: Հայաստանի հետ ամեն ինչ այլ կերպ է: Հայաստանը չի ձգտում մտնել ՆԱՏՕ եւ հանդիսանում է Ռուսաստանի մարտավարական գործընկերը»,- նշել է Յարոսլավ Սկոնիեչկան: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանն իսկապես պատրաստ է իրականացնել IPAP շրջանակներում Գործողությունների ծրագիրը, եւ Եվրոատլանտյան ալյանսը տպավորված է IPAP ծրագրով նախատեսված ընդհանուր նպատակներին հասնելու հանրապետության պատրաստակամությամբ: «Եթե մինչ այդ դեռեւս կային որոշ կասկածներ Հայաստանի պատրաստակամության եւ նպատակների հաշվով, ապա այժմ` Գործողությունների ծրագրի իրականացման երկամյա փուլից հետո, այդ կասկածներն այլեւս չկան»,- նշել է Յարոսլավ Սկոնիեչկան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---