Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ բավականաչափ ուշադրություն չէր դարձնում Կովկասին

PanARMENIAN.Net - ԵՄ նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները խոստովանել է, որ Եվրամիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ուշադրություն չի դարձրել Կովկասի իրադրությանը: «Եթե հետ դառնանք մի տաս կամ ավել տարի առաջ, ապա կարելի է մեզ մեղադրել նրանում, որ մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձրել այստեղին»,- ասել է նա Սանկտ-Պետերբուրգում կայացած Ռուսաստան-ԵՄ նախարարական հանդիպման արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսին:



Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին մատնացույց է արել, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ցանկացած, այդ թվում` ԵՄ ջանքերը` ուղղված «այն բանին, որպեսզի անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծվեն, թույլ չտան նման ագրեսիվ արտահայտումների կրկնություն (Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի կողմից)», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Վրացական զորքերը օգոտոսի 8-ին ներխուժեցին Հարավային Օսիա եւ հարված հասցրեցին նրա մայրաքաղաք Ցխինվալիին` կիրառելով հրասայլեր եւ ծանր հրետանի: Ռուսաստանը ստիպված էր զորավիգ ուժ մտցնել ի օգնություն տարածաշրջանում տեղավորված խաղաղապահներին եւ ի կատար ածել Վրաստանը խաղաղության պարտադրելու գործողությունը: Այդ դեպքերից հետո Ռուսաստանը օգոստոսի 26-ին ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---