Վրաց պատրիարք․ Ադրբեջանի հավակնությունները Դավիթ Գարեջայի համալիրի հանդեպ անհասկանալի են 9 հոկտեմբերի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Կաթողիկոս, համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է հղել Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադենին՝ սահմանային Դավիթ Գարեջայի վանական համալիր (Չիչիխիտուրիի և Ուդաբնոի վանքեր) այցելեու՝ Ադրբեջանի կողմից դրված արգելքի պատճառով: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն: Նամակում Պատրարքն ընդգծել է ստատուս քվոն վերականգնելու և զբոսաշրջիկների այցելություններն այդ համալիրներ այցելել թույլ տալու կարևորությունը: Իլիա Երկրորդը նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրով՝ երկու երկրների սահմանը որոշվում է 1936 և1938 թվականների քարտեզով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքերը ֆիքսված են Վրաստանի տարածքում: «Մեզ համար կատարելապես անհասկանալի են ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք 2019 թվականից փաստացի մեզ զրկել են Ուդաբնոյի և Չիչխիտուրիի եկեղեցիներից և այնտեղ ամբողջովին սահմանափակել են ինչպես ուխտավորների և զբոսաշրջիկների, այնպես էլ հոգևորականների այցերը»,- ասված է հայտարարության մեջ։ Դավիթ Գարեջայի վանական համալիր 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր է, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այն տարածքային վեճի առիթ է դարձել 1991-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |