Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ 9 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զորւյցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ճշտող հարցին՝ թե հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանն է, Գոռ Աբրահամյանը նշեց, որ հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու նպատակը՝ տեսագրությունում առկա, նշվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելն է: «Նշված հանգամանքները» վերաբերում է ամբողջական տեսանյութին, որտեղ նաև նման հանգամանքների մասին տվյալներ կան՝ իր ամբողջության մեջ ստուգման առարկա դարձնելու համար»,- ասաց Աբրահամյանը: Վիտալի Բալասայնայնը հոկտեմբերի 8-ին հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը, նշելով, որ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»: Բալասանյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |