«1000 դրամների» հիմնադրամը կփոխհատուցի նաև 1998-ից զոհվածների հարազատներին 9 հոկտեմբերի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում կայացած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշվել է փոխհատուցել նաև 1998-իցտեղի ունեցած դեպքերի զոհերի հարազատներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար:»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ու այրիները հավասար վերաբերմունք էին պահանջում պետությունից՝ մատնանշելով Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն դրամ փոխհատուցման հատկացումը: Մինչ այժմ հազար դրամների հիմնադրամից հատուցումներ են ստանում 2008 թվականից հետո սահմանը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհվածների ընտանիքները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |