Գրականության Նոբելյան մրցանակը 2 անձի է շնորհվել

Գրականության Նոբելյան մրցանակը 2 անձի է շնորհվել

PanARMENIAN.Net - Մեկ տարվա ընդմիջումից հետո Նոբելյան կոմիտեն միանգամից 2 հաղթողի է հայտարարել գրականության ոլորտում: 2018-ի մրցանակը հանձնվել է լեհ գրող Օլգա Տոկարչուկին, իսկ 2019-ինը՝ ավստրիացի Պետեր Հանդկեին: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

2019-ին 2 դափնեկիր է ընտրվել, քանի որ 2018-ին սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին գրականության մրցանակ չի շնորհվել: 2017-ի նոյեմբերին #MeToo արշավի շրջանակում 18 կին՝ Շվեդական ակադեմիայի անդամներ և աշխատակիցներ, մեղադրեցին ոտնձգությունների մեջ լուսանկարիչ և ռեժիսոր Ժան-Կլոդ Առնոյին: Նրանք հայտարարեցին, որ ակադեմիան իրազեկ էր Առնոյի գործողություններին, որը շվեդ բանաստեղծ և գրող, ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինն է, գրում է Deutsche Welle-ն:

Սկանդալի ժամանակ նաև պարզվեց, որ Առնոյի գլխավորած մշակութային կենտրոնը ֆինանսավորում էր ստանում իր կնոջ միջոցով: Ֆրոստենսոնը հետագայում հրաժարվեց ակադեմիայի անդամությունից, իսկ Առնոն 2018-ի հոկտեմբերին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

1901-2017թթ. գրականության Նոբելյան մրցանակ է ստացել 114 մարդ: Հոկտեմբերի 11-ին հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---