Էդվարդ Նալբանդյան. Բանակցությունների գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է

PanARMENIAN.Net - «Մենք ղարաբաղյան հակամարտություն ունենք: Մենք մինչ այժմ չենք գնացել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, թեեւ նման պահեր եղել են: Ասենք, Կոսովոյի անկախության ճանաչման ժամանակ: Ոմանք ասում են, թե մենք բաց թողեցինք այդ պահը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «Հիմա էլ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ կապված պահն էր, սակայն մենք գտնում ենք, որ գտնվում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուրջ բանակցությունների փուլում, եւ հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն փոխադարձաբար ընդունելի որոշման: Գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրագործման հարցը: Եվ մենք կարծում ենք, որ այս եւ այն կողմի քաղաքական կամքի առկայության դեպքում, մենք կարող ենք կարգավորել այս հարցը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:



Սակայն, ըստ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանը չի փակում երկխոսության հնարավորությունը: «Մենք միշտ կողմ ենք երկխոսությանը: Եվ գտնում ենք, որ միակ ուղին դա հակամարտության լուծման քաղաքական-դիվանագիտական ուղին է, եւ ոչ մի ռազմական ճանապարհ չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ ցանկացած պատերազմից հետո, ցանկացած ռազմական լուծումից` այսպես կոչված լուծումից հետո, միեւնույն է դիվանագետները պետք է բանակցություններ սկսեն, սակայն արդեն ավելի վատ պայմաններում: Ուրեմն ինչո՞ւ չշարունակել բանակցություններն, որ այժմ ընթանում են»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը BBC-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---