Թեթև ՃՏՊ-ների ժամանակ փողոցներում խցանում ստեղծողներին կարող են սկսել տուգանել10 հոկտեմբերի 2019 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ հայտնված այն վարորդները, որոնք կարգելափակեն երթևեկությունը, կստեղծեն խցանումներ, հնարավոր է` տուգանվեն: Այս մասին կառավարության նիստում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հղում անելով միջազգային փորձին: Կառավարությունը հավանություն է տվել Կենտրոնական բանկի կողմից մշակված նախագծին, որը հնարավորություն է տալիս օգտագործել ժամանակակից թվային տեխնոլոգիաները ԱՊՊԱ-ի գրանցման ընթացքում համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս նախագծի շրջանակում նախատեսվում է լուծել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացող խցանումների խնդիրը՝ խուսափելով պատահարների ժամանակ երթևեկության կանգից: «50-60․000 դրամ վնասի պատճառով կիլոմետրերով խցանումներ են լինում: Երկու ամսվա ընթացքում պետք է ունենանք նախագիծ, որը հնարավոր լուծումներ կտա այս հարցերին և, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի նման պետք է առաջ շարժվենք»,- ասել է Ավինյանը: Նախարար Պապիկյանը նշել է, որ Հայաստանում, առայժմ հայեցողաբար, բայց գործում է ԱՊՊԱ-ի դեպքերի գրանցման կարգ, երբ վարորդները համաձայնության են գալիս վնասի չափփի մասով, ապա արձանագրում և ձևավորում փաստաթղթեր ապահովագրական ընկերությունների հետ: «Նրանք պետք է լուսանկարահանեն տեղի ունեցածը, համաձայնեցնեն և հեռացնեն մեքենան երթևեկելի մասից, որպեսզի չխանգարեն երթևեկությանը: Մենք դիտարկում ենք Հայաստանում նմանատիպ կանոնակարգ ներդնելու հնարավորությունը, սակայն որոշ ասպեկտները դեռ անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Պապիկյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |