Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և կոչ արել արագ ավարտել այն11 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես վճռականրեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Լիոնում՝ ՁԻԱհ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում, գրում է Interfax-ը: «Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում այն ռիսկի համար, որ իր գործողությունները կօգնեն ԻՊ-ին վերականգնել իր «խալիֆաթը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |