29 հոկտեմբերի 2008 - 16:21 AMT
Թուրքիայի վարչապետի խորհրդական. «Մենք չենք կարող եւս 20-30 տարի սպասել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»
Անհրաժեշտ է համարձակություն եւ ստեղծագործական միտք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ոչ ոք չի կարող կարող եւս 20-30 տարի սպասել ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին Վաշինգտոնի Բրուկինգսի Ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի` արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել գոյություն ունեցող խնդիրները, եւ հույս է հայտնել, որ հայկական Սփյուռքը կաջակցի Երեւանի եւ Անկարայի միջեւ սկսված երկխոսությանը: Թուրքիայի վարչապետի խորհրդականի խոսքերով, Հայաստանի հետ սկսված երկխոսությունը չպետք է անհանգստացնի Ադրբեջանին:

Խոսելով Թուրքիայի եւ նրա հարեւանների հարաբերությունների մասին` Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ թուրքական կողմը չի ցանկանում խնդիրներ ունենալ նրանց հետ: Նրա խոսքերով, Անկարան լավ հարաբերություններ է հաստատել Իրանի հետ, ինչպես նաեւ որոշակի առաջընթաց է գրանցել Երեւանի հետ հարաբերությունների եւ Կիպրոսի հարցում, հաղորդում է worldbulletin.net-ը: