Մահացել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը11 հոկտեմբերի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 86 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակաշրջանի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, հայտում է ՌԻԱ Նովոստին: Լեոնովն առաջին մարդն էր, որը դուրս եկավ բաց տիեզերք: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1965թ. մարտի 18-19-ին, երբ նա որպես երկրորդ օդաչու մասնակցում էր «Վոսխոդ-2» տիեզերանավի գիտարշավին: Նա բաց տիեզերքում է մնացել 12 րոպե: 1968 թ. Լեոնովոն ընտրվել էր «Սոյուզ» նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվեցին և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվեց է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։ Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս եկել «Սոյուզ 19»-ը և միացել ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |