Թուրքերը փորձում են քրդերին զրկել ջրամատակարարումից

Թուրքերը փորձում են քրդերին զրկել ջրամատակարարումից

PanARMENIAN.Net - Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս էլ Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։

Դա տեղի է ունեցել այդ տարածքում թուրքական հրթիռակոծության հետևանքով։ Նշվում է, որ դա տվյալ տարածքում գտնվող միակ ջրաբաշխիչ կայանն էր, հայտնում է Ermenihaber-ը:

Քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---