Փաշինյանն ու Ալիևն Աշխաբադում խոսել են ԼՂ հիմնախնդրից

Փաշինյանն ու Ալիևն Աշխաբադում խոսել են ԼՂ հիմնախնդրից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աշխաբադում զրույց են ունեցել: Դա հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները զրուցել են Աշխաբադում պաշտոնական ճաշի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի մասին»,- ասել է Կարապետյանը։

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի և՚ Հայաստանի, և՚ Արցախի, և՚ Ադրբեջանի ժողովրդի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում էր, որի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ