Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

PanARMENIAN.Net - Վենետիկում հոկտեմբերի 11-ին մեկնարկած «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։

Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։ Նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել նաև «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։

Հանձնաժողովի հրավերով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին և ԵԽ Գլխավոր տնօրինությանը՝ Հայաստանի կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության և կարծիքների տրամադրման համար։

Նախարար Բադասյանը Հանձնաժողովին տեղեկացրել է Կառավարության բարեփոխումների օրակարգի մասին՝ նշելով, որ հենց հոկտեմբերի 10-ին հաստատվել է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ու Գործողությունների ծրագիրը, իսկ նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրը:

Հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների և թե՛ միջազգային գործընկերների հետ։

Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմին է: Այն կազմավորվել է 1990 թվականի Եվրոպայի խորհրդին առընթեր:

 Ուշագրավ
«Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա
«Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա
«Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը
Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին
---