3 հայ բռնցքամարտիկ` Լվովի միջազգային մրցաշարի եզրափակչում

3 հայ բռնցքամարտիկ` Լվովի միջազգային մրցաշարի եզրափակչում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

57 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Եզրափակիչում է նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվել են կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի։

Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգացնել է տվել նախկին վնասվածքը, ինչի պատճառով հայ բռնցքամարտիկը չի կարողացել շարունակել մենամարտը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---