Թուրքական ուժերը գրավել են Ռաս էլ Այնի սահմանակետը

Թուրքական ուժերը գրավել են Ռաս էլ Այնի սահմանակետը

PanARMENIAN.Net - Թուրքական ուժերը գրավել են Ռաս էլ Այնի սահմանային կետը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը:

«ՍԱՆԱ-ն հաղորդեց, որ թուրքական ուժեր հոկտեմբերի 12-ի առավոտյան գրավել են Ռաս էլ Այնի սահմանային կետը և տարածվել ավանի հյուիսային կողմը: Ռաս էլ Այնում բուռն բախումներ են տեղի ունենում քրդական խմբավորումների և Թուրքիայի զինված ուժերի միջև:

Թուրքական ուժերն օդային և ցամաքային հարվածներով թիրախ են դարձրել Ռաս էլ Այնի Սալհիե գյուղն ու կենտրոնական շուկան»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---