1in.am խմբագրության մոտ ձվեր են բերել12 հոկտեմբերի 2019 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ձվեր են բերել 1in.am օնլայն-հեռուստաընկերության գրասենյակի մոտ։ Ինչպես հայտնում է հեռուստաընկերության կայքը, ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ։ Ձվերի կողքը դրված էր «Ազատություն չորրորդ իշխանությանը» գրություն։ «Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է», - կարծիք է հայտնում կայքն իր խմբագրականում` խորհուրդ տալով ձվերն ԱԱԾ մեկուսարան ուղարկել։ Հոկտեմբերի 5-ին 4 անձ ձվերով հարվածել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույր Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի պատերին՝ Իլհամ Ալիևի, Հրայր Թովմասյանի ու Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրելով այնտեղ։ Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։ Փաստի առթիվ հարուված է քրգործ՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |