«Հայփոստը»՝ նամականիշների «Եվրոպա» մրցույթի գլխավոր մրցանակակիր14 հոկտեմբերի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019-ի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»: Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվել է Միացյալ Թագավորության Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է 52 եվրոպական երկիր փոստային ոլորտի 150 ղեկավար և պրոֆեսիոնալ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: 2019-ի մրցույթի թեման «Ազգային թռչյուններն» էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 9-ից: Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը: Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը տրվել է Սլովենիայի փոստին: Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Նամականիշը թողարկվել է 2019-ի մայիսի 21-ին, տպագրվել է ֆրանսիական Cartor-ում 30 000 հ տպաքանակով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |