Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը

PanARMENIAN.Net - Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը:

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայում աղետալի «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, ևս 17-ն անհետ կորած է համարվում, և 100-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել:«Հագիբիսը» անցել է Ճապոնիայի տարածքով հոկտեմբերի 12-13-ը՝ ավերածություններ գործելով: Երկրի 15 պրեֆեկտուրաներում սողանքներ և սելավներ են եղել, ավելի քան 20 գետի ամբարտակ է փլուզվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---