Մահացած իռլանդացին վերջին անգամ զվարճացրել է հարազատներին՝ դիմելով նրանց դագաղից14 հոկտեմբերի 2019 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Reddit սոցկայքում «ուրախ թաղման» տեսանյութ է հայտնվել իռլանդական բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորությունից: Թաղման արարողության հոլովակում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ հետևում դագաղի՝ հողի տակ իջնելուն, և այդ պահին անջատվում է իռլանդական ավանդական երաժշտությունն ու գետնի տակից լսվում թակոց ու խոսքեր. «Հե՛յ, բաց թողեք ինձ: Որտե՞ղ եմ ես հայտնվել, բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Սա Շեյն է, ես արկղում եմ: Ես մեռած եմ»: Իհարկե, սա անդրաշխարհից ձայնային ուղերձ չի եղել. պարզապես իռլանդացին նախապես ձայնագրել է իր հումորային մենախոսությունը սեփական թաղման համար՝ նշելով, որ պարզապես ցանկացել է հրաժեշտ տալ: Թաղման արարողության մասնակիցները սկսել են ծիծաղել: Մահացածի աղջիկը Twitter-ում գրել է, որ սա նրա վերջին ցանկությունն է եղել, նա պարազապես ցանկացել է բոլորի տրամադրությունը մի փոքր բարձրացնել: Շեյ Բրեդլիի հումորը բարձր են գնահատել նաև սոցցանցերի օգտատերեր:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |