Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել

Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել

PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչ, պատմաբան Մեհմետ Փերինչեքը Twitter-ում համեմատություն է անցկացրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և 1920-ին անկախ Հայաստան թուրք-բոլշևիկյան ներխուժման մեջ: Փերինչեքը ասել է, որ Թուրքական օպերացիան ստիպեց «Դեմոկրատական դաշինքին»՝ PYD-ին, հանձնել Դամասկոսը նշելով, որ նույնն էլ կատարվել է Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ:

«Կարմիր բանակը հյուսիսից, թուրքական բանակը՝ հարավից դուրս մղեցին դաշնակցական Հայաստանին: Երբ թուրքերը մոտեցան, դաշնակները հանձնվեցին սովետներին: Բրիտանական դաշնակցական նախագիծը փլուզվեց»,-գրել է Փերինչեքը:

Հաջորդ գրառմամբ նա շարունակել է միտքը և նշել, թե, երբ անգլիացիները լքեցին դաշնակցականներին, միակ ելքը Կարմիր բանակի Երևան մուտքին կողմ լինելն էր: Փերինչեքը նշել է, թե հայերը ցանկանում էին թուրքական բանակի դեմ հանել ռուսական բանակը:«Հիմա պլանը նույնն է: Հաջողությանը նպաստում է Աստանայի գործընթացները: Միայն Թուրքիային և Սիրիային դա կոնֆլիկտի չպետք է բերի»,-գրել է Փերինչեքը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---