ՀՀ-ում քրդերը բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ դեսպանատան մոտ15 հոկտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանի տարածքում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները, հայտնում է Panorama.am-ը։ «Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ գոնե թողնեն իրենց գերակա շահերը, նավթամթերքն ու ռազմամթերքը ծախելու շահերը, բռնեն թուրքերի արյունոտ ու ցեղասպան ձեռքն ու ասեն՝ հերիք է, հարյուր տարին մեկ դուք տարբեր ժողովուրդների ցեղասպանություն եք իրականացնում, այն ժողովուրդների, որոնք փոքրամասնություն են համարվել ձեր երկրում»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը: Նա ընդգծել է, որ ուրիշ ազգերի հողերի վրա պետություն կառուցած Թուրքիան այսօր հասել է նրան, որ ազգային փոքրամասնություններին սպանում է արդեն իր երկրի սահմաններից դուրս, այս անգամ՝ Սիրիայում։ «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ դեսպանատան դիմաց՝ դատապարտելու ԱՄՆ իշխանությունների ոչ ճիշտ դիրքորոշումը քուրդ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում ենք միջազգային հանրության այս լռությունը։ Անհրաժեշտ է բոլորի ջանքերի մեկտեղումը պատերազմը կանգնեցնելու համար»,-ասել է Հասանովը։ Նրա խոսքին միացել են ներկաները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ Նամակի հեղինակները թվարկել են Վարդանյանի «հանցագործությունները», որոնց թվում է «անջատողական ռեժիմի ղեկավար լինելը» Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել |