Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ15 հոկտեմբերի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատճառը Թուրքիայի գործողություններն են Սիրիայում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Փաստաթուղթը կոչված է ճնշում գործադրելու Անկարայի հանդեպ՝ ստիպելու համար վերջինիս դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է ՌԻԱ Նովոստին: Սահմանափակումները կարող են առնչվել մարդկանց ու կազմակերպություններին, որոնց գործողությունները «վտանգ են առաջացնում քաղաքացիական անձանց համար կամ խարխլում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասվում է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում ասել են, որ պատժամիջոցների ցանկում արդեն իսկ հայտնվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները և դրանց ղեկավարները, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սյլուն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մտադիր է մոտ 50 տոկոսով բարձրացնել թուրքական պողպատի ներկրման սակագները՝ այսինքն հասցնել այն մակարդակի, որը կար մինչև մայիսի նվազումը: ԱՄՆ-ն նաև կդադարեցնի Անկարայի հետ 100 մլն դոլարի գործարքի շուրջ բանակցությունները: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |