ԶԼՄ. Կատալոնիայի անկախացման կողմնակիցների ցույցերի ընթացքում 131 մարդ տուժել է15 հոկտեմբերի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 131 մարդ է տուժել Կատալոնիայի անկախացման կողմնակիցների բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է El Pais-ը: Ըստ թերթի, հիմնականում ցուցարարները տուժել են Բարսելոնայի օդանավակայանում: Հոկտեմբերի 14-ին Բարսելոնայի մի քանի հազար բնակիչ երթով շարժվել է դեպի օդանավակայան և արգելափակել այն ի նշան բողոքի Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռի դեմ, որով Կատալոնիայի անկախացման առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: Ոստիկանները բազմիցս ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Անկախացման կողմնակից կազմակերպություններից մեկը կոչ է արել կաթվածահար անել օդանավակայանի առաջին տերմինալի աշխատանքը: Ավելի քան 100 չվերթ չեղարկվել է, քանի որ դեպի օդանավակայան տանող ճանապարհները փակ էին, գրում է ՏԱՍՍ-ը: Ցուցարարները որոշ փողոցներ էին փակել նաև Բարսելոնայում: Բողոքի ակցիաներ են անցել Կատալոնիայի բոլոր մեծ քաղաքներում՝ հանգեցնելով ցուցարարների և ոստիկանության բախումների: 3 ձերբակալված կա: Ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի և Ֆիգերասի միջև: Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները: 2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |