Արտաշատի բ/կ-ում պիցցայից թունավորված 20 աշակերտ է մնում

Արտաշատի բ/կ-ում պիցցայից թունավորված 20 աշակերտ է մնում

PanARMENIAN.Net - Արտաշատի թիվ 5 դպրոցի 20 աշակերտ սննդային թունավորման պատճառով բուժում են ստանում Արտաշատի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ երեխաների առողջական վիճակը գնահատվում է թեթև:

«Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Լաբորատոր հետազոտությունների համար երեխաներից, դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից վերցվել են նմուշներ։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը»,- գրել է Նիկողոսյանը:

Խոսնակը նաև հավելել է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում նաև համապատասխան տեսչական մարմինների կողմից։

Հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրացվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշել էր, որ փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---