ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հարցը16 հոկտեմբերի 2019 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը: Vesti.ru-ի հաղորդմամաբ՝ այդ մասին հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Միշել Ուվան: «Մենք աշխատելու ենք մեր իրավասության շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ում որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցությունից հետո»,- ասել է նա: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում քուրդ խմբավորումների դեմ: Երկրի նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որը թուրքական սահմանի համար կդառնա պաշտպանիչ գոտի: Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը պետք է կայանա 2020 թ. մայիսի 30-ին Սպամբուլի Օլիմպիական մարզադաշտում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |