Սիրիական բանակը վերջին 5 տարում առաջին անգամ Ռաքքա է մտել16 հոկտեմբերի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014-ից ի վեր առաջին անգամ Ռաքքա են մտել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին իր աղբյուրի վրա հղումով: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ կառավարական զորքերն այնտեղ իրենց դիտակետներն են տեղադրել: 2014-ին Ռաքքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, փաստացի այն դարձել էր գրոհայինների հենակետը: 2017-ի հոկտեմբերին «Սիրիայի ժողովրդական ուժերի» ամիսներ տևած գործողության արդյունքում քաղաքն ազատագրվեց միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Զանգվածային ռմբակոծությունների և ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների հետևանքով Ռաքքան մեծապես տուժել է: Քաղաքը մինչ օրս չի վերականգնվել: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որՍիրիայի կառավարական զորքերը օգնության են գնում քրդերին՝ «թուրքական ագրեսիային հակազդելու համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |