Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում խախտումներ կային17 հոկտեմբերի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Ստուգված բոլոր դպրոցներում խախտումներ են հայտնաբերվել: Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը՝ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Արմենուհի Ադամյանին), հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ պարունակող թթվասերային մթերք և յոգուրտային արտադրանք: Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Մարգարիտ Նահապետյանին) և ճաշարանում նույնպես արձանագրվել են խախտումներ: Բուֆետում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած և թերի մակնշմամբ շոկոլադե սալիկներ, չոր թխվածքաբլիթ, եգիպտացորենի բոված հատիկներ (pop corn), իսկ ճաշարանում՝ պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Ճաշարանը չի ունեցել նաև օդափոխման համակարգ և հանդերձարան: Այստեղ հայտնաբերվել է նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական: Խնդրի առնչությամբ արդեն դիտարկում է բացվել թե մսի մատակարարարի մոտ, թե կեղծված փաստաթուղթը տրամադրած սպանդանոցում: Վերահսկողության արդյունքերը կհրապարակվեն: Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ տեսուչների այցելության պահին չի գործել: Ճաշարանում, որտեղ աշակերտներին տրամադրվում է նաև տաք սնունդ, հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Բացակայել են օդափոխման համակարգը, միջատապաշտպան ցանցերը և հանդերձարանը: Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ այցելության պահին կապարակնքված է եղել ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Ճաշարանը և ճաշասենյակներն ունեն վերանորոգման կարիք, ճաշարանը չի ունեցել օդափոխման համակարգ, միջատապաշտպան ցանցեր, ճաշասենյակները՝ լվացարաններ: Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաև թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ: 2019թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում: Հոկտեմբերի 16-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում: Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |