Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունը Սիրիայում ԱՄՆ հետ համաձայնությամբ18 հոկտեմբերի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել թուրքական ռազմական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում դադարեցնելու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն բանակցությունների նման ելքն անվանել է «կարևոր օր ամբողջ քաղաքակրթության համար»: Սակայն, Անկարան շեշտում է, որ այդ քայլը չի կարելի գնահատել որպես հրադադարի ռեժիմի հաստատում: Բանակցություններն ընթանում էին Անկարայում՝ սկզբից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնն ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պոմպեոյին, հետո քննարկումներ են եղել պատվիրակությունների կազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, Թուրքիան պարտավորվել է կասեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդական ջոկատները «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնց Անկարան համարում է շաղկապված ՔԱԿ հետ, 120 ժամվա (5 օրվա) ընթացքում կարողանան հեռանալ անվտանգության գոտուց: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը օգնության են գնում քրդերին՝ «թուրքական ագրեսիային հակազդելու համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |