Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան ունի

PanARMENIAN.Net - Ռուսական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր ունի, որը ենթադրում է ռուս խաղաղապահների տեղակայում եւ տեղի խաղաղ բնակիչների վերադարձի գործընթացի մեկնարկ տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ Աշխարհաքաղաքական փորձագիտությունների կենտրոնի ղեկավար, միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:



«Կարեւոր է հասկանալ, որ սահմանները, որոնց մասին մենք խոսում ենք, պայմանական են, որոնք հապճեպ կերպով, առանց որեւէ պատմական հիմքի, առանց էթնիկ գործոնը հաշվի առնելու, ճանաչվեցին որպես միջազգային իրավունքի դոգմատներ: Բնական է, որ դա բազմաթիվ հակասություններ առաջացրեց, այդ թվում, նաեւ ղարաբաղյան խնդրի պատճառ հանդիսացավ: Ես համոզված եմ, որ այդ տարածքի որեւէ միացում Ադրբեջանին անիրական է: Այո, վարչականորեն այն եղել է Ադրբեջանի հսկողության տակ, սակայն հայերն այնտեղ ապրել են դարեր ի վեր: Այդ կարգավիճակի կարգավորման համար հայերը որոշակի բանակցային դիրքեր ունեն, սակայն գլխավոր պլանը այն կլինի, որ բանակցային գործընթացից հեռացվի ԱՄՆ-ն որպես բացարձակապես ապակառուցողական, մտավոր թերարժեք, բարոյազուրկ ուժ, որը բարդացնում է իրավիճակը, որտեղ որ հայտնվում է եւ ավելին` նախադրյալներ է ստեղծում նոր հակամարտությունների համար»,-հայտարարել է Ալեքսանդր Դուգինը:



Մենք չենք կարող այս կամ այն կողմը բռնել, չկան «լավ եւ վատ տղաներ», այդպիսի «տղաներ» այս կամ այն երկրներին դարձնում են ամերիկացիները: Հեռացնենք ամերիկացիներին եւ իրավիճակն էապես կփոխվի, իսկ Եվրամիությունը հասկացողության ինչ-որ աստիճան ունի: Եվրոպացիներին հարկավոր է թույլ տալ մասնակցել գործընթացին: Մեդվեդեւն իր պլանն ունի, կան առանձին, կոնկրետ մշակումներ, սակայն գլխավոր իմաստը ԱՄՆ-ի ազդեցությունն այդ գոտում չեզոքացնելն է»,-նշել է փորձագետը, հաղորդում է «Նականունե.ռու»-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---