31 հոկտեմբերի 2008 - 14:23 AMT
Ժոզե Մանուել Բարոզոն հուսով է, որ Ալիեւի վերընտրությունն իր ավանդը կբերի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ հույս է հայտնել, որ նախագահի պաշտոնում նրա երկրորդ անգամ ընտրվելը իր ավանդը կբերի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհավորելով Ի.Ալիեւին նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելու կապակցությամն` Բարոզոն դա գնահատել է որպես կարեւոր պահ Հարավային Կովկասի համար: Նա նշել է, որ Ադրբեջանը առաջիկայում եւս կկարողանա շարունակել կարեւոր դեր կատարել տարածաշրջանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: