Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են «Սագրադա Ֆամիլիայի» մուտքը18 հոկտեմբերի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Սագրադա Ֆամիլիա» մայր տաճարը: Այդ մասին ասվում է տաճարի Twitter-ում: «Քանի որ ցուցարարներն այժմ եկեղեցու առջև են և արգելափակել են մուտքը, չենք կարող երաշխավորել, որ այցելուները կկարողանան մտնել ներս»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ եկեղեցին բաց կլինի, քանի դեռ դա անվտանգ է: «Սագրադա Ֆամիլիա» տաճարի աշխատակազմը հիշեցրել է, որ գնած տոմսը կարելի է փոխանակել կայքում, հայտնում է «Վեդոմոստին»: «Սագրադա Ֆամիլիան» գտնվում է Բարսելոնայի կենտրոնում: Այն սկսել են կառուցել 1882-ին ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով:Մայր տաճարի շինարարությունը շարունակվում է մինչ օրս, սակայն հիմնական մասը կառուցված է և այն հազարավոր տեղաբնակներ ու զբոսաշրջիկներ են այցելում: Բողոքի ցույցերը Բարսելոնայում շարունակվում են արդեն մի քանի օր: Դրանց պատճառ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը, որով Կատալոնիայի անկախացման կողմնակից քաղաքական գործիչները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |