ՍԴ-ն մերժել է Քոչարյանի դիմումի քննությունը18 հոկտեմբերի 2019 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: «ՍԴ-ն որոշել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել», - ասվում է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ իրենք դիմել էին ՍԴ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված՝ Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։ «Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ խնդրին ավելի մանրամասն անդրադարձ կարվի ՍԴ աշխատակարգային որոշմանը ծանոթանալուց հետո։ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |