ՊԵԿ փոխնախագահ. Գյումրիի ավտոմաքսատունը կբացվի մինչև տարեվերջ19 հոկտեմբերի 2019 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ կբացվի Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը, որը կունենա մոտ 50-55 աշխատակից: Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Քաղաքում կառուցվող ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին ծանոթացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներսիսյանի խոսքով՝ Գյումրիում իրենք ոչ թե ավտոմաքսատուն են կառուցում, այլ այս շենքի կառուցմամբ տրվում է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկը: «Արտաքին տնտեսական գործունեությունն իրենից ենթադրում է շատ լայն գործառույթների սպեկտոր, 2020 թվականից շատ տարբեր գործառույթներ տեղափոխվելու են Գյումրի: Սկսում ենք մեքենաներով, առաջիկա 2-3 տարվա ընթացքում ամբողջական արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը պատրաստ է լինելու»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը: Հոկտեմբերի 14-ից Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվել են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, հոկտեմբերի 18-ին մաքսազերծվել է 180 մեքենա, նախկին՝ 35-45 մեքենայի փոխարեն: Ներսիսյանի խոսքով, Հյուսիսային մաքսատուն-վարչությունն արդեն համալրեն են Գյումրիից ընտրված նոր աշխատուժով՝ 30 հոգի: «Քանի որ դեռ գործառույթների մի մասն ենք տեղափոխել Գյումրի, Երևանից փորձառու երկու աշխատող են եկել Գյումրի, այստեղի աշխատողների հետ աշխատելու: Երբ որ այս նոր տարածքը բացվի, այստեղ կաշխատեն 50-55 հոգի, մի քանի հոգի կրկին կընտրվեն Գյումրիից, մնացածները կգան Երևանից այստեղ աշխատելու»,- ասել է Ներսիսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |