Փոլ Գոբլ. Ռուսաստանը չի ցանկանում, որ Երեւանն ու Բաքուն կարգավորեն ղարաբաղյան խնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պայմանավորվածությունների հասնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ՌԴ նախագահ «Դմիտրի Մեդվեդեւը հրավիրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին Մոսկվա, որպեսզի ցույց տա Ռուսաստանի առավելությունը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների հանդեպ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների եւ հրապարակումների բաժնի տնօրեն Փոլ Գոբլը: Նրա խոսքերով, եթե Մոսկվան որոշի սատարել Բաքվին բանակցային գործընթացում, ապա այդ դեպքում որոշ առաջխաղացում հնարավոր է: Սակայն միեւնույն ժամանակ Գոբլը հավելել է, որ ակնհայտ է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի փոփոխությունը Հարավային Կովկասում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---