Ամերիկացիները ոչնչացրել են Սիրիայում սեփական ռազմաբազան

Ամերիկացիները ոչնչացրել են Սիրիայում սեփական ռազմաբազան

PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականները ամբողջովին ոչնչացրել են Սիրիայում գտնվող սեփական ռազմաբազան՝ չսպասելով սիրական կառավարական բանակի այնտեղ հասնելուն: Այս մասին հաղորդում է rbc-ն՝ SANA գործակալության վրա հղումով: Նշվում է, որ ոչնչացվել է նաև նախկինում միջազգային կոալիցիայի ինքնաթիռների համար ծառայած ռազմաբազայի թռիչքուղին:

Business Insider-ի հաղորդմամբ՝ նախորդ չորեքշաբթի ամերիկացիներն առաջին անգամ ավիացիան օգտագործել են բազայի ոչնչացման համար՝ F-15 հրթիռների հարվածներով ոչնչացնելով Ռաքքայի նախկին ցեմենտի գործարանի տարածքում գտնվող բազայի տեխնիկան և զինամթերքը: «Նման սցենարն իրագործվում է ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակներում»,- դեպքից հետո նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիայի նախկին ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:

Ամերիկյան ռազմաբազաները Սիրիայում հայտնվել են, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն օգնում էր քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Շտապ տարհանում իրականացնելու անհրաժեշտությունն այն ժամանակ էր եղել, երբ հյուսիսում թուրքական բանակն էր սկսել 30 կիլոմետրանոց առաջխաղացում՝ անվտանգության գոտու ստեղծման պատրվակով, իսկ արևմուտքից, Դամասկոսի և քրդերի միջև կնքված համաձայնագրով, Բաշար Ասադի բանակը: Արդյունքում ամերիկացիները սկզբում ստիպված են եղել լքել Մոնբիջ և Քոբանի քաղաքները, ապա լքել Հալեպի և Ռաքքայի երկրամասերը: Պլանավորվում է, որ սիրայից տարհանված 700 ամերիկացի զինվորականները կտեղակայվեն Իրաքում: https://www.rbc.ru/politics/20/10/2019/5dac739d9a7947679a53914f?utm_source=fb_rbc&fbclid=IwAR3tqkhKyxvxuQNyy_wcSWGgvhlTFN6mYGS6AvUCtuHoPjZLOB2Bcy170Ps

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---