Նախարար. Դիակային դոնորներից փոխպատվաստումը կյանքեր կփրկի21 հոկտեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու մտադրությունն ուժի մեջ է։ Նա հավելել է, որ դրանով կյանքեր կփրկվեն, հայտնում է «Ա1+»-ը: Նախարարը նշել է, որ առաջնայինը երիկամի փոխպատվաստման հարցն է։ Հայաստանում այժմ իրականացվում են երիկամի փոխպատվաստումներ կենդանի դոնորից։ Նա հավելել է, որ փոխպատվասումների համար մասամբ վճարում է պետությունը՝ երիկամի յուրաքանչյուր փոխպատվաստման համար 2,5 միլիոն դրամ են հատկացնում։ Դիակային դոնորներից փոխպատվաստումների մասին տեղեկությունները բուռն արձագանք են առաջացրել: Ըստ նախարարի՝ որևէ առողջ քննադատություն չի լսել․ «Մեր հայրենակիցները գնում են լյարդի, երիկամի փոխպատվաստման ուրիշ երկրներ, վճարում 30-ից մինչեւ 100, 150 հազար դոլար, և մի մասը դիակային օրգաններից փոխպատվաստումներ են, այն երկրներում, որտեղ այդ համակարգերը գործում են»,- ասել է նա։ Անդրադառնալով վերահսկողության հարցին՝ նախարարն ասել է. «Ամեն ինչ կա՝ իրավական ակտերի մակարդակով։ Սկսած ուղեղային մահ ախտորոշելուց՝ քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը դրված չէ, օրգան չենք կարող վերցնել։ Մենք հասկանում ենք, որ շատ զգույշ և նուրբ պետք է գնանք առաջ, բայց որ պետք է գնանք, դա միանշանակ է»: Արսեն Թորոսյանի խոսքով՝ գործելու է, այսպես կոչված, հրաժարվելու ինստիտուտը։ «Երբ մենք արդեն հայտարարենք, որ պատրաստ ենք դրա մեջ մտնել, պետք է ասենք, որ ով ուզում է հրաժարվել, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները չօգտագործվեն՝ այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է գնալ ու հրաժարականի դիմում գրել։ Եվ մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք, իսկ ովքեր չեն հրաժարվի, նրանց օրգանները կկարողանանք օգտագործել»։ Նախարարը կարևորում է լրատվամիջոցների, սոցիալական հոլովակների դերն այս հարցում, բացատրելու համար, որ դա մարդասիրական քայլ է՝ ուրիշի կյանքը փրկելու համար և ուրիշ ոչինչ։ Նախարարը տեղեկացրել է նաև՝ հաջորդ շաբաթ «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի կունենա լյարդի փոխպատվաստման վիրահատություն, այս անգամ՝ երեխայի։ «Լյարդի փոխպատվաստում է լինելու՝ երեխայի, մեզ օգնելու են մեր բելառուս գործընկերները»։ Մահացած մարդկանց օրգանների տրանսպլանտացիայի հարցում ՀՀ-ում գործում է հրաժարվելու սկզբունքը, այսինքն՝ մարդը, ով չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն այլ մարդկանց կյանքերը փրկելու համար, կարող է հրաժարվել դրանից։ Այս պահին մեխանիզմը չի գործում, չնայած օրենսդրական բազան կա։ Սակայն օրգանները տրանսպլանտացիայի համար տրամադրելուց հրաժարվելու մեխանիզմը ներդրվելու է։ ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում Թորոսյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |