Ռուս քաղաքագետ. Հայաստանի հետ մարտավարական ալյանսից Ռուսաստանը «քամեց» ամեն հնարավոր բան

PanARMENIAN.Net - Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Մոսկվայի համար ակտուալ չէ, հայտնել է աշխարհաքաղաքական փորձաքննությունների Կենտրոնի ղեկավար, միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր է կարգավորել մարտավարական գործընկերությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: «Եթե խոսենք հստակ աշխարհաքաղաքական շահերի տեսակետից, տարածաշրջանային մասշտաբով ատլանտյան մարտավարությանը հակահարված տալու համար Ռուսաստանին ավելի քան անհրաժեշտ է առնվազն Թուրքիայի մարտավարական չեզոքություն ու ալյանս Ադրբեջանի հետ: Հայաստանի հետ մարտավարական ալյանսից մենք «քամեցինք» ամեն հնարավոր բան: Ավելին, Հայաստանի մարտավարական դիրքն այնպիսին է, որ նա եղածից ավելին չի էլ կարող տալ, մինչդեռ Ադրբեջանից եւ Թուրքիայից ներկայումս շատ ու շատ բան է կախված»,- նշել է ռուս քաղաքագետը: Այդպիսով, Ղարաբաղի ճանաչումը առավելապես անբարենպաստ իրադրություն է, թեւ, իհարկե, Ռուսաստանը շահագրգռված է ստատուս-քվոյում եւ այդ տարածքում զորակայանների պահպանմամբ: «Դրա հետ մեկտեղ, պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Ռուսաստանը, որքանով որ ինձ է հայտնի, ռուսական զորքեր Ղարաբաղ մտցնելու, այնտեղից հայկական զորքերը դուրս բերելու եւ կարգավորման նոր փուլ սկսելու վերաբերյալ եւս մեկ նախագիծ ունի: Բոլոր այդ նախագծերում գլխավոր օղակը աճող հակամարտությունն է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բլոկի հետ եւ տարածաշրջանային խնդիրներն առանց ամերիկացիների լուծելու Ռուսաստանի ձգտումը, քանի որ նրանք միայն նախադրյալներ են ստեղծում նոր միջէթնիկական ընդհարումների համար, ինչը մենք շատ լավ տեսանք Հարավային Օսիայի օրինակի վրա»,- ավելացրել է Ալեքսանդր Դուգինը, հաղորդում է Նականունե.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---