Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական փողոցները21 հոկտեմբերի 2019 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ցուցարարներն աղբամանների և անվադողերի միջոցով փակել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հիմնական փողոցները, ինչպես նաև հյուսիսից Բեյրութ տանող մայրուղին: «Ակտիվիստները հրկիզել են աղբամաններն ու անվադողերը: Տարբեր միջոցներից բարիկադներ են կառուցվում»,-ասել է հակակառավարական ցույցերի մանսակիցներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ամբողջ երկրում գործադուլ է: Փակ են բոլոր բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները, համալսարաններն ու մեծ խանութները: Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս: Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ «WhatsApp-ի հարկը» չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին: Բողոքի ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զինվորականները Բեյրութի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել: ՆԳՆ-ն իր հերթին արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |