Լաքոթը «նմանակել է» Թրամփին. ՀՀ-ն ու Ֆրանսիան գործակցում են Ուրարտուի ժամանակներից

Լաքոթը «նմանակել է» Թրամփին. ՀՀ-ն ու Ֆրանսիան գործակցում են Ուրարտուի ժամանակներից

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, «նմանակելով» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հեգնել է և գրել, որ Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամություն են անում Ուրարտուի ժամանակներից:

Դեսպանն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է բրիտանական The Daily Mail-ի հոդվածը, որտեղ լուսանկարում իտալուհի թարգմանչուհու զարմացած դեմքն է Թրամփի այն հայտարարությունից հետո, թե «ԱՄՆ-ն ու Իտալիան ընդհանուր պատմություն ունեն, սկսած Հին Հռոմից»:

Տեղադրելով հոդվածը «Ներեցեք, այսօր կիրակի է» հեշթեգով՝ Լաքոթը գրել է. «Եվ, քանի որ Երևանը տոնում է իր հիմնադրման 2801-ամյակը, եկել է ժամանակը հիշեցնելու, որ Ֆրանսիան ու Հայաստանը 3000-ամյա բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտու կայսրության ժամանակներից»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---