Պուտինի ներկայացուցիչ. Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու փորձը խթանել է ՏՏ ոլորտի զարգացմանը21 հոկտեմբերի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսինջերը Ռուսաստանում արգելված չէ, իսկ այն օգտագործող IP հասցեների արգելափակման փորձը խթան է դարձել տեխնոլոգիաների և ստարտափերի զարգացման համար: Այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` թվային տեխնոլոգիաների զարգացման գծով խորհրդական Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Առաջինը՝ Telegram-ը Ռուսաստանում արգելված չէ,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ինքը ևս օգտվում է մեսինջերից, իսկ Ռուսաստանում, բացի դրանից, գոյություն ունի ցանց, որը կառուցվել է 150-ից ավել ռուսական համալսարանների բազայի հիման վրա, և այդ ցանցի ղեկավարման համար օգտագործվում են Telegram ալիքները: Հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաների զտման և ֆիլտրերի աճը երբեք այնքան արագ չի եղել Ռուսաստանում, որքան Telegram-ի հետ կապված պատմություններից հետո: «Այս կոնտեքստում, արգելափակման պատմության մեջ մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր որոշումներ, ստարտափեր և հետազոտություններ: Սա, հնարավոր է, մի փոքր անսովոր օգուտ է, բայց այն, անկասկած, առկա է այս պատմության մեջ»,- եզրափակել է Պեսկովը: 2018-ին դատարանը բավարարել էր Ռոսկոմնադզորի՝ Telegram-ն արգելափակելու պահանջը: Արգելափակման հիմք էր հանդիսացել մեսինջերի կողմից նամակագրությունների գաղտնագրման պահանջը չկատարելը: Անվտանգության դաշնային ծառայությունն այդ պահանջը պայմանավորել էր ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ մեսինջերն օգտագործելու է արգելքը շրջանցող տարբերակներ: Սեպտեմբերին Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր, որ գերատեսչությունն աշխատում է մեսինջերի արգելափակման նոր համակարգի վրա, իսկ աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն 1 տարվա ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |